Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

2011-ին կլրանա ՁԻԱՀ-ի առաջին դեպքերի արձանագրման 30 տարին

2011-ին կլրանա ՁԻԱՀ-ի առաջին դեպքերի արձանագրման 30 տարին

Իրավական դաշտի հետագա բարեփոխումների ու շարունակական կրթական աշխատանքների միջոցով հնարավոր է պաշտպանել մարդու իրավունքներն ու կանխել ՄԻԱՎ վարակի համաճարակի հետագա զարգացումը:

 

Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

 

Նա նշեց, որ առանձնահատուկ ուշադրություն է հարկավոր հատկապես ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերին:
«Մենք պետք է մեծ ջանքեր ներդնենք ու կրթական ծրագրեր իրականացնենք` վարակի տարածումը կանխելու, կանխարգելման համար: Պետք է վերանայել նրանց վերաբերող օրենքներն այն ուղղությամբ, որ դրանք չնպաստեն ՄԻԱՎ վարակի տարածմանը բնակչության ավելի լայն շերտերում»,-ասաց նա:

 

Ա. Բաբլոյանը, ընդհանուր առմամբ, գնահատելով իրավիճակը, նշեց, որ մինչ օրս իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել Հայաստանում կասեցնել համաճարակի հետագա զարգացումը, հիմնական խոցելի խմբերում հասնել ՄԻԱՎ-ի տարածման տեմպերի նվազեցման ու կայունացման:

 

Միջոցառմանը ներկա առողջապահության նորանշանակ փոխնախարար Տիգրան Սահակյանը նշեց, որ կառավարությունը` կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խնդիրը հաստատել է 2007-2011 թթ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ՄԻԱՎ-ի հանդեպ խոցելի խմբերի ու երիտասարդոթւյան շրջանում իրականացվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: Դրանք համակարգվում են ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի ու Մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից:

 

«Հիվանդության վերաբերյալ դրական տեղաշարժերը փաստում են ծրագրի արդյունավետության մասին: Սակայն, արձանագրված հաջողությունների հետ նոր խնդիրներ էլ են ի հայտ եկել»,-ասաց փոխնախարարը: Տ. Սահակյանը նշեց, որ ՄԻԱՎ վարակի կանխարգելումը պետք է լինի տևական, իսկ այդ միջոցառումների շարունակականությունը պահպանելու համար միջոցներ են հարկավոր, պետական աջակցության ընդլայնում:

 

Նշենք, որ հաջորդ տարի ամբողջ աշխարհը նշելու է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրի» ընդունման տասը տարին և ամփոփելու է դրա իրականացման արդյունքները: 2011-ին նաև լրանում է ՁԻԱՀ-ի առաջին դեպքերի արձանագրման 30 տարին:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ